ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ և ՀԱՐԱԿԻՑ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ/ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1.1 Սույն պայմանները սահմանում են «Բարգավաճող Ցանցեր» ՍՊԸ-ի (այսուհետ`Օպերատոր) կողմից էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթներն ու պայմանները: 

1.2 Սույն պայմանները հանդիսանում են հրապարակային առաջարկ/օֆերտա/, որն ընդունելու /ակցեպտավորելու/ պահից հանդիսանում է Օպերատորի և Բաժանորդի /երկուսը միասին համատեղ հիշատակման դեպքում այսուհետ կանվանվեն Կողմեր/ միջև կնքված, Կողմերի համար պարտադիր ուժ ունեցող` միանալու պայմանագիր: Օպերատորին ներկայացված համապատասխան դիմումը և/կամ սույն պայմանների իրականացմանն ուղղված գործողությունների կատարումը (Ծառայություններից օտվելը, վճարումների կատարումը) համարվում է սույն օֆերտայի պայմանների ընդունում/ակցեպտավորում/:

1.3 Սույն պայմանները դիմումի և Օպերատորի կողմից սահմանած կիրառելի կանոնների, կարգերի և սակագների հետ միասին կհանդիսանան Օպերատորի և Բաժանորդի միջև կնքված Բաժանորդային պայմանագիր/այսուհետ` պայմանագիր/:

1.4  Պայմանագիրը կարող է հիմք հանդիսանալ Օպերատորի կողմից արտոնյալ ծառայությունների տրամադրման համար, որոնց հետ կապված հարաբերությունները Կողմերը կկարգավորեն Պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող առանձին համաձայնագրերով կամ հավելվածներով:

1.5 Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Պայմանագիրը կարող է կնքվել և ստորագրվել նաև կնիքի և ստորագրության ֆաքսիմիլային վերարտադրությամբ:

1.6 Բաժանորդի կողմից ներկայացված դիմումները և այլ համաձայնագրերը Օպերատորի կողմից սահմանված կարգով հետագայում կատարվելիք բոլոր փոփոխությունների հետ մեկտեղ կազմում են սույն Պայմանագրի անբաժանելի մասը:

2. Սահմանումներ 

Բաժանորդ` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով, Օպերատորի ցանցի հասանելիության տարածքում Օպերատորի կողմից առաջարկվող Ծառայություններից օգտվելու համար բոլոր պայմանների պահպանմամբ, միացել է պայմանագրին:

Օպերատորի ցանց` <<Բարգավաճող Ցանցեր>> ՍՊԸ-ին պատկանող հաղորդման հարմարություններ կամ համակարգ, իսկ համապատասխան դեպքերում` համակցման կամ ուղղորդման սարքավորումներ և այլ ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս տվյալներ փոխանցել մալուխով, ռադիոյով, օպտիկական կամ այլ էլեկտրամագնիսական միջոցներով:

Օպերատորի ցանցի հասանելիության տարածք` աշխարհագրական այն կոնկրետ վայրը/տարածքը/, որտեղ տեխնիկապես հասանելի են Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունները:

Օպերատորի աշխատակից` Օպերատորին ներկայացնող անձ, որն ունի այդ փաստը հաստատող փաստաթղթեր և գործում է պայմանագրի համաձայն:

Բաժանորդի տարածք` բնակարանը, առանձնատունը, այլ տարածքը, որտեղ Օպերատորի կողմից սույն պայմանագրի համաձայն մատուցվելու են Ծառայություններ: 

Բաժանորդագրման դիմում` սույն պայմանագրի կողմ դառնալու ու Օպերատորի կողմից առաջարկվող Ծառայություններից օգտվելու համար ֆիզիկական անձի կողմից լրացված, ստորագրված և Օպերատորին ներկայացված, վերջինիս կողմից սահմանված ձևի գրավոր փաստաթուղթ:

Օպերատորի սպասարկման կենտրոն` Բաժանորդների սպասարկման կենտրոն, որը գտնվում է ք. Չարենցավան 6-րդ թաղամաս, 22 շենք, թիվ 3 շինություն հասցեում:

Սակագնային Պլան/Փաթեթ` որոշակի հատկանիշներով օժտված Ծառայություն, որն ընտրում է Բաժանորդը և որի անվանումը, առանձնահատկությունները, սակագները, մանրամասնությունները և այլ տեղեկությունները ներկայացված են Օպերատորի սպասարկման կենտրոնում, պաշտոնական կայք էջում կամ կազմակերպությունը ներկայացնող աշխատակցի միջոցով:

Դիմումի (կամ պայմանագրի) համար/ID/` թվերի և տառերի համակցություն, որն օգտագործվում է Բաժանորդի նույնականացման համար: 

3.Ծառայությունների մատուցման կարգը 

3.1 Բաժանորդագրման դիմումն ընդունելուց հետո, եթե Բաժանորդի կողմից պահպանվել են սույն պայմանագրի բոլոր պահանջները, Բաժանորդի տարածքում Օպերատորի մասնագետների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում Բաժանորդի ընդունող սարքը միացվում է Օպերատորի ցանցին` Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունները ստանալու համար: 3.2 Ծառայությունների ցանկը, Սակագնային Պլանները /Փաթեթները/ ընտրվում են և կարող են փոփոխվել Բաժանորդի կողմից (այդ հնարավորությունը ընձեռված լինելու պարագայում) Օպերատորի կողմից սահմանված կարգին համապատասխան` ստորագրելով համապատասխան դիմումը և ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, եթե այլ բան նախատեսված չէ: Բաժանորդի կողմից համապատասխան Ծառայությունից օգտվելը և նրա կողմից կատարված վճարումը կարող է Օպերատորի կողմից համարվել որպես փաթեթի ընտրության փաստ: Ընթացիկ ժամանակաշրջանի ընթացքում ծառայությունների ավելի էժան փաթեթի պատվիրման դեպքում Բաժանորդի կողմից տվյալ/ընթացիկ ժամանակաշրջանի համար կատարված վճարումները և մնացորդը չեն ենթարկվում վերահաշվարկի և փոխհատուցման: Ծառայությունների նոր փաթեթը մատուցվում է հնարավորինս սեղմ ժամկետներում: Ընթացիկ ժամանակաշրջանի ընթացքում ծառայությունների ավելի թանկ փաթեթի պատվիրման դեպքում տվյալ/ընթացիկ ամբողջ ժամանակաշրջանի համար գործում է նոր (ավելի թանկ) սակագինը: Ծառայությունների նոր փաթեթը մատուցվում է հնարավորինս սեղմ ժամկետներում:

 3.3 Օպերատորի կողմից մատուցվող բոլոր Ծառայությունների, Սակագնային Պլանների/Փաթեթների/ առանձնահատկությունները, բնույթը, նկարագրությունը, դրանց նկատմամբ կիրառվող սակագները և զեղչային առաջարկները ներկայացված են Օպերատորի սպասարկման կենտրոնում, պաշտոնական կայք էջում կամ կազմակերպությունը ներկայացնող աշխատակցի միջոցով:

3.4 Օպերատորը պարտավորվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և հնարավոր առկա միջոցները` Ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով: Այնուամենայնիվ, Բաժանորդը սույնով ընդունում է, որ Ծառայությունների մատուցումը և դրանց որակը կախված է ոչ միայն Օպերատորից, այլ նաև Օպերատորի հսկողությունից դուրս գտնվող հանգամանքներից, այդ թվում այլ օպերատորների ցանցերի աշխատանքներից:

3.5 Ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքներին, ենթաօրենսդրական ակտերին և Օպերատորին տրված լիցենզիաներին համապատասխան:

3.6 Մատուցվող Ծառայությունների որակը և ծավալը կարող է սահմանափակվել Օպերատորի կողմից` սույն պայմանագրի և Օպերատորի կողմից սահմանված այլ կանոնների համաձայն:

3.7 Ծառայությունների մատուցումը կարող է սահմանափակվել կամ ընդհատվել վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների ժամանակ:

3.8 Այլ բան սահմանված չլինելու դեպքում համարվում է, որ Բաժանորդը համաձայն է ստանալ գովազդ` Օպերատորի ցանցի միջոցով: Հրաժարվելու դեպքում Բաժանորդը պարտավոր է այդ մասին տեղեկացնել Օպերատորին:

3.9 Պայմանագրին կից սույն Պայմաններին Բաժանորդը կարող է ծանոթանալ Օպերատորի սպասարկման կենտրոնում: Պայմանները Բաժանորդի կողմից (թղթային տարբերակով) չպահանջելու դեպքում, այն վերջինիս չի տրամադրվում:

3.10Պայմանագրի կողմ դառնալով` Բաժանորդը տալիս է իր համաձայնությունը` հեռախոսային ծառայություններ մատուցող օպերատորի ցանցի միջոցով, որի բաժանորդն ինքը հանդիասնում է, ստանալու գովազդային, առևտրային և/կամ այլ զանգեր և հաղոդագրություններ: Դրանք ստանալուց հրաժարվելու դեպքում Բաժանորդը պետք է գրավոր տեղեկացնի Օպերատորին:

4. Պահանջվող փաստաթղթեր

4.1 Բաժանորդագրման Դիմում լրացնելու համար ֆիզիկական անձը պետք է ներկայացնի իր անձնագիրը, որը վավերական է և ուժի մեջ է:

4.2 Բաժանորդագրման Դիմում լրացնելու համար իրավաբանական անձը ներկայացնողը պետք է ներկայացնի իր անձնագիրը, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը և համապատասխան լիազորագիրը, որոնք վավերական են և ուժի մեջ են:

4.3 Բաժանորդը` Ծառայությունների, Սակագնային Պլանների/Փաթեթների/ ցանկը փոփոխելու, ժամանակավոր կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում, պետք է ներկայացնի անձնագիր, որը վավերական է և ուժի մեջ է:

4.4 Օպերատորին ներկայացվող անձը հաստատող փաստաթուղթը պետք է պարունակի համապատասխան անձի լուսանկարը:

4.5 Բաժանորդից կարող է պահանջվել նաև այն տարածքի նկատմամբ իր իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, որտեղ պետք է տեղադրվեն մալուխները, սարքերը և մատուցվեն Ծառայություները:

4.6 Բաժանորդի կողմից Օպերատորին ներկայացված փաստաթղթերում տվյալների փոփոխության դեպքում Բաժանորդը պարտավոր է 30 /երեսուն/ օրվա ընթացքում այդ մասին հայտնել Օպերատորին և ներկայացնել նոր տվյալները հավաստող փաստաթղթերը:

4.7 Անհրաժեշտություն առաջանալու դեպքում Բաժանորդը և/կամ նրա լիազորված անձը պետք է ներկայացնի նաև Օպերատորի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր:

5. Սարքերի և մալուխների  օգտագործումը և պահպանումը

5.1 Սարքերը և մալուխները հանձնվում են Բաժանորդին և հետ են վերցվում նրանից Կողմերի միջև կազմված փոխադարձ հանձնման-ընդունման ակտով:

5.2 Օպերատորի կողմից տրամադրվող Սարքերը և մալուխները, ինչպես նաև դրանց պատկանելիքներն ու մասերը և/կամ դրանց վրա Օպերատորի կողմից կատարված ցանկացած փոփոխություն կամ վերանորոգում համարվում է Օպերատորի սեփականությունը և Բաժանորդը չի կարող այն փոխանցել, վարձակալությամբ տրամադրել կամ փոփոխության ենթարկել որևէ կերպ, եթե այլ բան գրավոր ձևով համաձայնեցված չէ Կողմերի միջև:

5.3 Սարքերի և մալուխների սխալ օգտագործման, պատահական կորստի, վնասվածքի կամ հափշտակության ռիսկը փոխանցվում է Բաժանորդին` Սարքերը և մալուխները ընդունելուց և հանձնման-ընդունման ակտը ստորագրելուց հետո:

5.4 Սարքերի և մալուխների կորստի կամ հափշտակության դեպքում Բաժանորդը պարտավորվում է դրա մասին ոչ ուշ քան 2 օրվա ընթացքում զգուշացնել Օպերատորին` գրավոր նամակի տեսքով: Նամակին պետք է կցվի սարքերի և մալուխների հափշտակության մասին ոստիկանական ծառայությունների կողմից տրված պատշաճ տեղեկանք/նման տեղեկանքի առկայության դեպքում/

5.5 Բաժանորդագրումից հետո տրամադրված մալուխների և սարքերի կորստի, հափշտակության կամ վնասման դեպքում նոր մալուխների և սարքերի տրամադրումը հնարավոր է միայն Բաժանորդի կողմից նրանց դիմաց փոխհատուցելու դեպքում:

5.6 Օպերատորի կողմից սարքերի և մալուխների վերադարձնելու պահանջը ստանալու պահից (նույնիսկ նրանց ժամանակավոր վերադարձման դեպքում) Բաժանորդը պարտավորվում է այլևս չօգտագործել դրանք և հնարավորինս սեղմ ժամկետներում հանձնել Օպերատորին:

6. Վճարման կարգը և ժամկետները

6.1 Ծառայությունների նկատմամբ կիրառվում են Օպերատորի կողմից հատուկ սահմանված սակագները կամ այլ համաձայնագրերը, որոնք ներկայացված են Օպերատորի սպասարկման կենտրոնում, եթե այլ բան նախատեսված չէ:

6.2 Սահմանված սակագները կարող են Օպերատորի կողմից միակողմանիորեն փոփոխվել` սույն պայմանագրում սահմանված կարգով: Օպերատորը սակագների փոփոխման մասին Բաժանորդներին տեղեկացնում է ոչ ուշ, քան նոր սակագների ներդրումից առաջ՝ հրապարակային ծանուցման միջոցներով, բացառությամբ սակագների նվազեցման դեպքերի` ներկայացնելով դրանք Բաժանորդների սպասարկման կենտրոնում, եթե այլ բան նախատեսված չէ:

6.3 Որոշակի Ծառայություններ մատուցելու համար Օպերատորը կարող է պահանջել կանխավճար, գումարային դեպոզիտ կամ բանկային երաշխիք: Վճարումը մասամբ կամ ամբողջությամբ ուշացնելու դեպքում Օպերատորն իրավունք ունի նվազեցնել պարտքի գումարը երաշխիքային և/կամ կանխավճարային գումարից:

6.4 Առանձին դեպքերում Օպերատորը կարող է փոփոխության ենթարկել Բաժանորդների կողմից Ծառայությունների դիմաց վճարումների կարգը, ժամկետները և եղանակը: Ցանկացած դեպքում Բաժանորդն է պարտավոր անձամբ ճշտել իր պարտքը և պատասխանատվություն է կրում այն ժամանակին վճարելու համար:

6.5 Ժամկետանց վճարումների նկատմամբ Օպերատորը իրավասու է կիրառել տույժեր:

6.6 Բաժանորդը կամ նրա օգտին հանդես եկող անձը վճարները կատարում է Բաժանորդների սպասարկման կենտրոնում, տերմինալային փոխանցման և վճարման այն համակարգերով, որով Օպերատորը կուղղորդի /2473000080560010 հաշվին` Արդշինինվեստ Բանկում կամ 16028009297600 հաշվին` ՎՏԲ Բանկում: Բաժանորդը կամ նրա օգտին հանդես եկող անձը վճարում կատարելիս պարտավոր է ներկայացնել բավարար և ճշգրիտ տեղեկություններ (հասցեն, Բաժանորդի անունը, ազգանունը, պայմանագրի համարը) , ստուգել վճարման փաստաթղթերում բոլոր տեղեկությունների ճիշտ լինելը: Տեղեկությունների սխալ կամ թերի լինելու դեպքում Օպերատորը պատասխանատվություն չի կրում Բաժանորդի կրած բոլոր տեսակի վնասների համար, այդ թվում նաև ժամկետանց վճարման տույժի համար:

6.7 Բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարները վճարվում են յուրաքանչյուր ամսվա Բաժանորդագրման դիմումով կամ նախորդ պայմանագրերով համաձայնեցված վճարման ամսաթվից ոչ ուշ, քան նախորդ ծառայությունների մատուցման ժամանակահատվածի (նախորդ ամսվա նույն ամսաթվի հաջորդ օրից սկսած մինչև ընթացիկ ամսվա նույն ամսաթիվը ներառյալ) համար, անկախ այն հանգամանքից Բաժանորդը տվյալ ժամանակահատվածում օգտվել է ծառայություններից, թե` ոչ, եթե այլ բան նախատեսված չէ: Տեխնիկական անհրաժեշտությամբ պայմանավորված` հաշվարկված և գանձված գումարների մասին տեղեկությունները սպասարկման կենտրոնում կարող են հասանելի լինել ուշացումով, ուստի, որպես հետևանք, Օպերատորի կողմից հաշվարկներում կարող են իրականացվել ուղղումներ` առանց Բաժանորդին նախօրոք տեղեկացնելու:

6.8 Բաժանորդի կողմից որևէ վճարում սույն պայմանագրով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում Օպերատորն իրավունք ունի, սեփական հայեցողությամբ ու առանց Բաժանորդին նախօրոք ծանուցման, միակողմանի կասեցնել մատուցվող Ծառայությունները և ապամոնտաժել իր մալուխներն ու սարքերը: Օպերատորը կարող է գանձել վճար` կասեցված Ծառայությունները վերաակտիվացնելու կամ ապամոնտաժված մալուխներն ու Սարքերը կրկին տեղադրելու և Օպերատորի ցանցին վերամիացնելու համար: Ամեն դեպքում Ծառայությունների կասեցումը և/կամ սարքերի, մալուխների ապամոնտաժումը չի ազատում Բաժանորդին իր պարտք մնացած գումարը/վճարը/ Օպերատորին վճարելու պարտավորությունից:

 6.9 Անկախ վճարման ձևից և եղանակից` Բաժանորդը պարտավոր է վճարումները կատարել ժամանակին և պատշաճ կարգով։ Ժամանակին վճարումները չկատարելու դեպքում Օպերատորը կարող է կիրառել տույժեր՝յուրաքանչյուր կետանցած օրվա համար 0․2 %-ի չափով, որը չպետք է գերազանցի ՀՀ կենտրոնական բանկի սահմանած տոկոսադրույքին՝ տարեկան 12 /տասներկու/ %

6.10 Սույնով Բաժանորդը տալիս է նաև իր համաձայնությունը Օպերատորին` ուղղումներ կատարելու սխալ վճարումներում, ներառյալ սխալ վճարման փոխանցումը` Բաժանորդի հաշվից ճիշտ հասցեատիրոջը առանց Բաժանորդին նախօրոք տեղեկացնելու:

6.11 Ոչ լրիվ ժամանակահատվածների վճարը հաշվարկվում է Ծառայությունների մատուցման փաստաթղթային ժամանակամիջոցին համամասնորեն: Երբեմն այն կարող է վերահաշվարկվել և ուղղվել առանց Բաժանորդին նախօրոք տեղեկացնելու:

7. Օպերատորի պարտականությունները և իրավունքները

7.1 Օպերատորը պարտավոր է`

7.1.1 Կայանից մինչև լարային ցանցի բաժանիչ տուփը (կարող է գտնվել շենքի (տան) տանիքում կամ այլ տեղ) հատվածում կատարել կայուն և որակյալ վերահեռարձակմանն ուղղված բոլոր հնարավոր միջոցառումները` առկա տեխնիկական, տեխնոլոգիական և այլ հնարավորությունների սահմաններում:

7.1.2 Բաժանորդի պահանջով, սեղմ ժամկետում, հաշվի առնելով առկա տեխնիկական և այլ հնարավորությունները, անհատույց վերացնել կայանից մինչև լարային ցանցի բաժանիչ տուփը ընկած հատվածում հայտնաբերված, Օպերատորի ուղղակի մեղքով առաջացած բոլոր թերությունները :

7.2 Օպերատորն իրավունք ունի`

7.2.1 Միակողմանիորեն լուծել Պայմանագիրը:

7.2.2 Սույն պայմանագրով սահմանված կարգով, ինքնուրույն, ժամանակ առ ժամանակ սահմանել, կազմել և փոփոխել Ծառայությունների կազմը, սակագնային փաթեթները, մատուցման պայմանները, կանոնները, սահմանված կարգերը, սակագները և այլն, որոնք կներկայացվեն Օպերատորի սպասարկման կենտրոնում և հրապարակային ծանուցման միջոցներով՝ Օպերատորի կողմից Բաժանորդին զանգով, էլեկտրոնային հաղորդագրության կամ փոստով պատվիրված նամակ ուղարկելով:

7.2.3 Առանց վճարի չափը փոփոխելու` կիրառել սահմանափակումներ կամ այլ փոփոխություններ Ծառայությունների ծավալի և որակի նկատմամբ` ելնելով տեխնիկական և այլ անհրաժեշտություններից, առանց Բաժանորդին նախապես տեղյակ պահելու և պարզաբանման:

7.2.4 Բաժանորդի օգտին վճարում կատարող այլ անձը չի կարող համարվել նրա կողմից իրավասու՝ այլ գործարքներ կատարելու համար։ Իսկ Բաժանորդի կողմից որևէ լիազորություն ունեցող ցանկացած անձ կարող է համարվել Բաժանորդի անունից գործող և իրավասու՝ համապատասխան ակտի կամ լիազորագրի առկայության դեպքում :

7.2.5 Ուղղումներ կատարել հաշվարկներում և ուղղել սխալ վճարումները` ներառյալ սխալ վճարման փոխանցումը Բաժանորդի հաշվից ճիշտ հասցեատիրոջը առանց Բաժանորդին նախօրոք տեղեկացնելու:

7.2.6 Առանց Բաժանորդին նախապես տեղյակ պահելու դադարեցնել Ծառայության մատուցումը` Բաժանորդի կողմից համապատասխան ժամկետներում ցանկացած տիպի վճարում չկատարելու դեպքում և վերականգնել միայն Բաժանորդի կողմից Օպերատորի հանդեպ ունեցած ողջ վճարային պարտավորությունները կատարելուց հետո, հնարավորինս սեղմ ժամկետներում: Ինչպես նաև վճարումներ չկատարելը շարունակական բնույթ կրելու դեպքում՝ համարել բաժանորդի կողմից ծառայություններից ժամանակից շուտ հրաժարում, և պահանջել 20․000 /քսան հազար/ ՀՀ դրամ հրաժարագին։

7.2.7 Բաժանորդի տարածքում միացում կատարելու համար պահանջել միացման վճար, եթե օգտագործված նյութերի քանակը գերազանցում է Օպերատորի կողմից սահմանված նորմերը (ներառվում են նաև Բաժանորդի ցանկությամբ հավելյալ սարքավորումներ միացնելու, ոչ ռացիոնալ մոնտաժների և այլ դեպքերը, որոնք կպահանջեն հավելյալ սարքեր ու աշխատանք):

7.2.8 Բաժանորդից, կախված թերությունների ծավալից, պահանջել գումար բաժանիչ տուփից մինչև ընդունող սարքը ընկած հատվածում առաջացած թերությունները շտկելու համար: Շտկումները կկատարվեն վճարումից հետո, հնարավորինս սեղմ ժամկետներում:

7.2.9Պահանջել առանձին վճար Բաժանորդից կամ վերջինիս անունից նոտարական կարգով հաստատված լիազորագրի հիման վրա հանդես եկող լիազորված անձից Բաժանորդի տվյալների, նրան մատուցված ծառայությունների տեսակի, ծավալի, վայրի, ժամանակի և այլ տեխնիկական պայմանների վերաբերյալ ցանկացած տեղեկություն տրամադրելու համար` նրանց կողմից տրված դիմումի հիման վրա:

7.2.10 Հավելյալ ծառայությունների համար Բաժանորդից պահանջել առանձին վճար:

7.2.11 Ժամկետանց վճարումների, ծառայություններից օգտվելու հնարավորությունը երրորդ անձանց փոխանցելու (անկախ այն բանից` դա համաձայնեցվել է Բաժանորդի հետ թե ոչ) , ծառայությունից շահույթ ստանալու նպատակով, մալուխները կամ այլ սարքավորումները ինքնակամ տեղափոխելու, ձևափոխելու, այլ սարքեր միացնելու և այլ դեպքերում կիրառել տույժեր, դադարեցնել Ծառայության մատուցումը, ապամոնտաժել մալուխներն ու սարքավորումները և միակողմանի կարգով լուծել սույն պայմանագիրը ( սույն պայմանագիրը կհամարվի լուծված` միայն Բաժանորդի կողմից Օպերատորի հանդեպ ունեցած ողջ վճարային և այլ պարտավորությունները կատարելուց հետո) առանց Բաժանորդին նախապես տեղյակ պահելու և պարզաբանման, ինչպես նաև անժամկետ մերժել բաժանորդագրումը առանց մեկնաբանության: Վերջինս վերաբերվում է նաև Օպերատորի օրինական շահերին դիպչելու, կամ սույն պայմանագրի որևէ կետ, այլ օրենքներ, դրույթներ, պայմաններ, կանոններ խախտած ցանկացած անձի:

7.2.12 Պահանջել վճարել նաև այն Ծառայությունների համար, որոնք հասանելի են դարձել երրորդ անձանց Բաժանորդի կապուղու միջոցով, անկախ այն բանից` դա համաձայնեցվել է Բաժանորդի հետ, թե` ոչ:

8. Բաժանորդի պարտականությունները և իրավունքները

8.1 Բաժանորդը պարտավոր է`

8.1.1 Կատարել սույն պայմանագրի և Օպերատորի կողմից սահմանված ու հրապարակված այլ կանոնների, պայմանների ու կանոնակարգերի պահանջները և հետևել դրանց ընթացքին:

8.1.2 Ապահովել Օպերատորի աշխատակիցների առանց խոչընդոտների մուտքը իր տարածք և դեպի բաժանիչ տուփ` սարքավորումների միացման և դրանց սպասարակման պրոֆիլակտիկ և այլ աշխատանքները իրականացնելու համար:

8.1.3 Անմիջապես Օպերատորին տեղեկացնել բոլոր տեսակի խափանումների և ընդհատումների մասին: Սա կապահովի Ծառայության որակը, ինչպես նաև կազատի Բաժանորդին` Ծառայությունները երրորդ անձանց փոխանցմանն առնչվող վճարներից, տույժերից և սահմանափակումներից:

8.1.4 Ճանաչել Բաժանորդի տարածքում գտնվող բոլոր մալուխների և սարքերի Օպերատորի սեփականությունը հանդիսանալու փաստը, պահպանել նրանք պատշաճ և սարքին վիճակում, վերաբերվել խնամքով, զերծ մնալ դրա ոչ պատշաճ օգտագործումից:

8.1.5 Ծառայություններից օգտվել օրենքին, սույն պայմանագրին և Օպերատորի կողմից սահմանված այլ կանոններին ու չափանիշներին համապատասխան` առանց խախտելու կամ վնասելու երրորդ անձանց իրավունքներն ու օրինական շահերը: Զերծ մնալ օրենքին հակասող ցանկացած եղանակով Օպերատորի մատուցած Ծառայություններն օգտագործելուց:

8.1.6 Սույն պայմանագրի լուծման դեպքում, անկախ լուծման պատճառներից, սարքերը, մալուխները, ինչպես նաև դրանց պատկանելիքներն ու մասերը 7 օրյա ժամկետում վերադարձնել Օպերատորին սարքին վիճակում:

8.1.7 Ճշտել իր պարտքը, ժամանակին, լրիվ ծավալով և պատշաճ կարգով վճարել Օպերատորի կողմից մատուցված ծառայությունների դիմաց:

8.1.8 Օգտվել Ծառայություններից այն վայրում, որտեղ այն նախատեսվել և կարգավորվել է Օպերատորի մասնագետների կողմից: Չկատարել մալուխների և այլ սարքերի ինքնակամ և ինքնուրույն տեղափոխություն, ձևափոխություն և այլ գործողություններ: Կատարելու դեպքում Օպերատորը սահմանված կարգով իրավասու է կիրառել տույժեր:

8.1.9 Նախորոք տեղեկացնել Օպերատորին ընդունող սարքի կամ նրա տեղի և դիրքի փոփոխության ցանկության վերաբերյալ:

8.1.10 Առանց Օպերատորի գրավոր համաձայնության երրորդ անձանց ամբողջությամբ կամ մասնակիորեն, վճարովի կամ անհատույց կարգով չփոխանցել սույն Պայմանագրով իր ստանձնած իրավունքներն ու պարտականությունները: Հակառակ դեպքում Օպերատորը սահմանված կարգով իրավասու է կիրառել տույժեր:

8.1.11 Չօգտագործել իրեն տրամադրված սարքերը և մալուխները անհամատեղելի այլ սարքավորումների հետ և որևէ այլ եղանակով, որը կարող է ազդել Օպերատորի ցանցի կամ սարքավորումների ապահով և անխափան աշխատանքի վրա:

8.1.12 Պայմանագրում նշված տարածքի նկատմամբ իրավունք ունեցող անձի փոփոխության կամ Բաժանորդի տվյալների կամ կարգավիճակի փոփոխության դեպքում գրավոր տեղյակ պահել Օպերատորին 10 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագիրը վերաձևակերպելու նպատակով:

8.1.13 Ստուգել և Օպերատորին գրավոր հայտնել հաշվարկներում տեղ գտած անհամապատասխանությունների մասին Ծառայությունների մատուցման համապատասխան ժամանակահատվածի ավարտից հետո 30 օրվա ընթացքում: Նշված ժամանակահատվածում անհամապատասխանությունների մասին չհայտնելու դեպքում` հաշվարկը համարվում է Բաժանորդի կողմից անվերապահորեն ընդունված և անառարկելի:

8.1.14 Չօգտագործել Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունները առևտրային, գովազդային բնույթի, այդ թվում` էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար:

8.2 Բաժանորդն  իրավունք ունի`

8.2.1 Օպերատորից պահանջել առկա տեխնիկական, տեխնոլոգիական և այլ հնարավորությունների սահմաններում ապահովել Ծառայությունների կայուն և որակյալ մատուցում:

8.2.2 Նախօրոք` 5 օր առաջ, գրավոր տեղեկացնելով Օպերատորին, միակողմանիորեն հրաժարվել սույն պայմանագրից` վճարելով մինչ այդ օրն իրեն մատուցված Ծառայությունների համար և Օպերատորին հանձնման-ընդունման ակտով հետ հանձնելով իրեն տրամադրված սարքերը և մալուխները, եթե այլ բան սահմանված չէ կողմերի միջև: 

8.2.3 Եթե բաժանորդը օպերատորին չի վերադարձնում իրեն  հանձնված սարքերը, ապա օպերատորը իրավունք ունի  որպես փոխհատուցում պահանջել սարքի գումարը՝ տվյալ պահին գործող շուկայական արժեքին համապատասխան, բայց ոչ պակաս քան իր նախնական գինը։

8․2․4 Ժամանակավորապես դադարել օգտվել Ծառայությունից, նախօրոք ` 5 աշխատանքային օր առաջ ներկայացնելով Օպերատորին համապատասխան գրավոր դիմում:

8.2.5 Վերսկսել Ծառայությունից օգտվել` Օպերատորի կողմից սահմանված և բաժանորդի կողմից ստորագրված համապատասխան գրավոր դիմումի համաձայն:

9. Ծառայությունների մատուցման խափանումները, սահմանափակումը, կասեցումը, դադարեցումը

և վերաակտիվացումը

9.1 Օպերատորն իրավունք ունի կասեցնել, սահմանափակել կամ դադարեցնել Բաժանորդին մատուցվող Ծառայությունները` առանց այդ մասին վերջինիս նախնական ծանուցման, եթե Բաժանորդը`

- սահմանված ժամկետում չի վճարել իրեն մատուցված Ծառայությունների համար,

- օգտագործել է Օպերատորի ցանցի հետ անհամատեղելի կամ Օպերատորի ցանցի պատշաճ աշխատանքին խոչընդոտող սարք,

- խախտել է սույն պայմանագրի պայմանները կամ գործող օրենսդրության պահանջները,,

- ոչ ճիշտ կամ ոչ ամբողջական տեղեկություն և/կամ փաստաթղթեր է ներկայացրել Օպերատորին,

- սույն պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները ոչ պատշաճ/ոչ բարեխիղճ/ է կատարել:

Այդ թվում նաև`

- Սարքերի և մալուխների  կորստի կամ հափշտակության դեպքում,

- երրորդ կողմի պատճառով առաջացած ազդանշանների, տվյալների ուշացումների, դադարեցումների կամ կապի խզման դեպքում:

9.2 Անվճար կարգով Բաժանորդը կարող է ժամանակավոր դադարեցնել/կասեցնել/ իրեն մատուցվող Ծառայությունները` լրացնելով Օպերատորի կողմից սահմանված համապատասխան դիմումը և վճԻնտերնետ հասանելության ծառայությունը կանխավճարային է:արելով մինչ այդ օրն իրեն մատուցված Ծառայությունների դիմաց:

9.3 Ինտերնետ հասանելության ծառայությունը կանխավճարային է:

9.4 Ծառայությունների մատուցման կասեցման, սահմանափակման կամ դադարեցման դեպքում վերաակտիվացում և/կամ վերամիացում կարող է կատարվել միայն Օպերատորի նկատմամբ ունեցած վճարային պարտքը, տույժերը, եթե այդպիսիք հաշվարկվել են, վերաակտիվացման համար գանձվող վճարը և Օպերատորի կողմից կատարած աշխատանքների դիմաց հավելյալ վճարները և այլ փաստացի կատարված ծախսերը` Բաժանորդի կողմից վճարվելու դեպքում:

9.5 Բաժանորդի նախաձեռնությամբ պայմանագրի կամ Ծառայությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում ընթացիկ ժամանակաշրջանի համար կատարված վճարումը վերահաշվարկի և վերադարձման ենթակա չէ: 

9.6 Եթե Բաժանորդը հանդիսանում է մեկ և ավելի հասցեներում Ծառայություններից օգտվող և սույն պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարում որևէ մեկ Ծառայության համար, Օպերատորը կարող է կասեցումը կամ սահմանափակումը կիրառել մնացած բոլոր Ծառայությունների և հասցեների համար ևս:

9.7 Ինտերնետ ծառայության արագությունները երաշխավորված չեն, և տատանումները կարող են կազմել մինչև 30 %:  

9․8 Պայմանագրով սահմանված ինտերնետի մաքսիմալ արագությունը Օպերատորը երաշխավորում է լարային միացման դեպքում։

9․9 Ակցիայի շրջանակներում գործող ինտերնետի արագությունը (100 մբ/վ և այլ), տարեկան բաժանորդագրման պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո, անկախ նրանից, պայմանագիրը բաժանորդի կողմից կվերակնքվի, թե՝ ոչ, փոխվելու է հիմնական տարիֆով սահմանված արագության չափ, եթե տվյալ պահին գործող այլ ակցիաներ չկան։

9.10 Ծառայության մատուցման ամսվա ընթացքում Օպերատորի մեղքով (Օպերատորի  ցանցի անսարքությունների հնարավոր անջատումների) առաջացած թերությունների  ընդհանուր ժամանակահատվածը, որը հաշվառվում է Օպերատորի անսարքության  քարտերի համակարգում, չպետք է գերազանցի ամսական թույլատրելի սահմանաչափը`  72 (յոթանասուներկու) ժամը: Ամսական այդ թույլատրելի սահմանաչափը գերազանցող  ժամանակահատվածի համար կատարվում է Ծառայության ամսական վճարի  նվազեցում, ինչպես նաև կարող է կատարվել ժամաքանակների կլորացում, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

                                                                                       

ՊԳ  =  ԾԱԱ x ԳԺ / ՄԱԺ

Որտեղ`

ՊԳ - Ծառայությունների ամսական վճարից նվազեցվող գումար

ԾԱԱ - Ծառայությունների ամսական արժեք

ՄԱԺ - Միջին ամսական ժամերի քանակ, որը հավասար է 729.6 (30.4 /միջին ամսական օրերի թիվ/ x 24 /1 օրվա ժամերի քանակ/)

ԳԺ - Ամսական թույլատրելի սահմանաչափը գերազանցեղ ժամերի քանակ:

10. Հաճախորդների աջակցման կարգը

 10.1 Երբ Պատվիրատուն կարծում է, որ տեղի է ունեցել Ծառայության խափանում, ապա պետք է բացի <<Խափանման Հայտ>>՝ զանգելով Օպերատորի կողմից նշանակված <<Հաճախորդի աջակցման>> համարներին` 0226 4 64 62, 077/055/099 04 64 62, ինչին պետք է հետևի համապատասխան էլեկտրոնային նամակը հետևյալ հասցեով` info@primesystems.am Նամակում պետք է մանրամասն նկարագրված լինի խափանումը:

10.2Բողոք/ահազանգը ստանալուց հետո ծառայությունը վերականգնվում է հնարավորինս սեղմ ժամկետներում (որպես

կանոն 1 (մեկ) օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան 5 (հինգ) օրվա ընթացքում.

11. Կողմերի պատասխանատվությունը

11.1 Օպերատորը պատասխանատվութուն չի կրում բաժանորդի կողմից ծառայություններից օգտվելու արդյունքում առաջացած հետևանքների և ռիսկերի համար, քանի որ Օպերատորը չի կարող որոշել Ծառայությունների համապատասխանությունը Բաժանորդի կարիքներին:

11.2 Օրենքի թույլատրելի սահմաններում Կողմերը սույնով հրաժարվում են միմյանց անուղղակի վնասների և բաց թողնված օգուտների հատուցման պահանջներից: Ցանկացած պարագայում Օպերատորի պատասխանատվությունը յուրաքանչյուր Բաժանորդի մասով չի կարող գերազանցել տվյալ Բաժանորդին մատուցվող Ծառայությունների դիմաց տվյալ ժամանակահատվածի համար գանձվող գումարի չափը` Օպերատորի մեղքով Ծառայություններից օգտվելու անհնարինության ժամկետին համապատասխան հաշվարկված գումարը:

11.3 Օպերատորը պատասխանատվություն չի կրում`

- Դժբախտ պատահարի կամ իր գործընկերների/այդ թվում` օտարերկրյա/ կամ գործակալների միջոցով փոխանցվող ազդանշանների, տվյալների կամ մատուցվող ծառայությունների խափանման կամ դադարեցման հետևանքով կամ էլեկտրոէներգիա մատակարարող անձանց կողմից առաջացած մատակարարման խափանումների հետևանքով ընդհատումների, անջատումների, խափանումների կամ որոշակի տեսակի Ծառայությունների, Սակագնային Պլանների/Փաթեթների/ մեջ կատարված փոփոխությունների համար: Հաշվեգրման գումարի չափը չի փոփոխվում, եթե այլ բան նախատեսված չէ:

- Բաժանորդին պատկանող ընդունող սարքավորման/ումների անսարքության պատճառով Ծառայությունների պատշաճ չընդունման կամ ընդհատման համար: Հաշվեգրման գումարի չափը չի փոփոխվում, եթե այլ բան նախատեսված չէ:

- Աշխատանքների` մասնավորապես ընթացիկ, ցանցի ամրապնդման, պահպանման, ընդարձակման կամ վերանորոգման հետևանքով առաջացած ընդհատումների և խափանումների համար: Հաշվեգրման գումարի չափը չի փոփոխվում, եթե այլ բան նախատեսված չէ:

-Բաժանիչ տուփից մինչև ընդունող սարքավորումն ընկած հատվածում առաջացած թերությունների պատճառով Ծառայությունների պատշաճ չընդունման կամ ընդհատման համար: Հաշվեգրման գումարի չափը չի փոփոխվում, եթե այլ բան նախատեսված չէ:

-Օպերատորի անունից հանդես եկող “Օպերատորի աշխատակցի” այդպիսին լինելու փաստաթղթային իսկությունը Բաժանորդի կողմից չպարզելու դեպքում նրանց միջև տեղի ունեցած ցանկացած գործարքի հետևանքների համար:

-Օպերատորի աշխատակցի և Բաժանորդի միջև տեղի ունեցած ցանկացած գործարքի և պայմանավորվածության համար, որը նախատեսված չէ պայմանագրով:

-Օպերատորի ցանցի կամայական հատվածից ներխուժած օտարածին էլեկտրոմագնիսական դաշտի, հոսանքի, ալիքների (կայծակ, էլեկտրական հոսանք և այլն ) հետևանքով Օպերատորի սարքերին, սարքավորումներին, մալուխներին, Բաժանորդին և նրա ունեցվածքին պատճառված ցանկացած տիպի վնասի համար:

10.4 Օպերատորը ոչ մի վերահսկողություն չի իրականացնում իր ցանցով տեղափոխվող տեղեկատվության նկատմամբ և պատասխանատու չէ Բաժանորդի կողմից ստացված տեղեկատվության և բովանդակության ճշտության համար: Օպերատորի` ցանցի միջոցով տեղափոխվող ցանկացած տեղեկատվություն կամ բովանդակություն օգտագործվում է Բաժանորդի ռիսկով և պատասխանատվությամբ, սակայն այդպիսի տեղեկատվության և բովանդակության հետ կապված մտավոր սեփականության իրավունքները պետք է պահպանվեն:

11.5 Օպերատորը պարտավոր չէ 3 ամսից ավելի պահպանել մատուցված Ծառայությունների մասին տեղեկությունները:

11.6 Բաժանորդն է Օպերատորի համար հանդիսանում միակ պատասխանատուն` սույն պայմանագրով ստանձնած իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, վճարումները ժամանակին չվճարելու, ինչպես նաև Օպերատորին պատճառված ուղղակի և անուղղակի վնասի համար:

11.7 Բաժանորդը պարտավոր է անձամբ ճշտել իր պարտքը և պատասխանատվություն է կրում այն ժամանակին վճարելու համար` անկախ վճարման միջոցից:

11.8 Օպերատորը պատասխանատվություն չի կրում վճարումներն ընդունող միջնորդի կողմից սահմանված կանոնների համաձայն որևէ լրացուցիչ միջնորդավճարի գանձման համար:

11.9 Բաժանորդը ընդունում է Օպերատորի կողմից Ծառայությունների կասեցումը կամ դադարեցումը նույնիսկ առանց նախազգուշացման` ցանցի խափանման կամ երրորդ անձի կողմից Օպերատորին մատուցվող ծառայության անսպասելի դադարեցման դեպքում: Հաշվեգրման գումարի չափը չի փոփոխվում, եթե այլ բան նախատեսված չէ:

11.10 Բաժանորդը պատասխանատու է իրեն փոխանցված սարքավորումների, մալուխների, լարերի և այլ պարագաների համար և դրանց փչացման, սխալ օգտագործման, կորստի, վնասման կամ հափշտակության դեպքում պարտավոր է Օպերատորին փոխհատուցել դրանց դիմաց:

11.11 Բաժանորդը պատասխանատվություն է կրում Oպերատորի կողմից իրեն մատուցվող Ծառայությունները երրորդ անձի կողմից ցանկացած կերպ օգտագործելու համար:

11.12 Կողմերը պատասխանատվություն չեն կրում սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասամբ չկատարելու կամ դրանց կատարումն ուշացնելու դեպքում, եթե դա հետևանք է` էլեկտրոնային հաղորդակցության և թվային համակարգերի ենթակառուցվածքների աշխատանքի խափանման, երրորդ անձանց կողմից Օպերատորին կամ այլ անձանց մատուցվող ծառայությունների ընդհատման, ջրհեղեղի, հրդեհի, երկրաշարժի, այլ բնական աղետի, պատերազմական գործողության, զինված հարձակման, պայթյունի, զանգվածային խռովության, գործադուլի, պետական մարմնի կողմից ընդունված ակտերի և որոշումների, մայրուղային ենթակառուցվածքների խաթարման և այլ անհաղթահարելի ուժերի ազդեցությունների /ֆորս-մաժոր/:

12․Տեղեկությունների տրամադրումը և ծանուցումները

12․1․ Բոլոր այն տեղեկությունները, որոնք Օպերատորը պարտավոր է տրամադրել Բաժանորդին, ներկայացվում են Օպերատորի պաշտոնական վեբ կայքում, ինչպես նաև բաժանորդների սպասարկման սրահներում՝ բացառությամբ այն տեղեկությունների, որոնց համար սույն Պայմաններով կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է ներկայացման այլ ձև։

12․2․ Այն դեպքերում, երբ Օպերատորը պարտավոր է գրավոր ծանուցում ուղարկել Բաժանորդին, գրավոր ծանուցումը Բաժանորդին է հանձնվում Օպերատորի սպասարկման սրահում կամ ուղարկվում է փոստով՝ պատվիրված նամակով բաժանորդագրման դիմումում նշված հասցեով, որը համարվում է պատշաճ ծանուցում՝ անկախ այն հանգամանքից՝ Բաժանորդը ստացել է ծանուցումը, թե ոչ։ Բաժանորդի կողմից Օպերատորի գրավոր ծանուցումը ստանալուց հրաժարվելը համարվում է պատշաճ ծանուցում։

12․3․ Բաժանորդի կողմից Օպերատորին տրամադրված փաստաթղթերով հավաստվող տվյալների փոփոխության դեպքում Բաժանորդը պարտավոր է 30 /երեսուն/ օրվա ընթացքում այդ մասին հայտնել Օպերատորին և ներկայացնել նոր տվյալները հավաստող փաստաթղթերը։ 

13. Պայմանագրի գործողության ժամկետը

13․1․ Բաժանորդագրման պայմանագիրը գործում է Դիմումը ներկայացնելու պահից։

13․2․ Բաժանորդագրման պայմանագիրը համարվում է անորոշ ժամկետով կնքված, եթե բաժանորդագրման պայմանագրով այլ բան նախատեսված չէ։ Այն դեպքում, երբ բաժանորդագրման պայմանագիրը կնքված է որոշակի ժամկետով, Բաժանորդը կարող է երկարաձգել բաժանորդագրման պայմանագրի գործողության ժամկետը։

13.3․ Բաժանորդագրման պայմանագրի ժամկետը լրանալուց հետո՝ 1/մեկ/ ամսվա ընթացքում, եթե բաժանորդը չի կատարում պայմանագրի թարմացում, տարիֆի փոփոխություն կամ պայմանագրի խզում, ապա պայմանագիրը համարվում է երկարացված ևս 1/մեկ/ տարով՝ բաժանորդագրման պայմանագրի ժամկետի ավարտման օրվանից՝ առանց ծառայության դադարի իրավունքի ժամկետի սահմանափակման։

14. Պայմանագրի պայմանների փոփոխման և վեճերի լուծման կարգը

14.2 Օպերատորն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ սեփական հայեցողությամբ կատարել հրապարակային առաջարկ/օֆերտա/ սույն պայմանագրի պայմանները, այդ թվում կիրառվող Ծառայությունները, Սակագնային Պլանները/Փաթեթները/, սակագները և վճարման կանոնները

փոփոխելու մասին` այդ փոփոխություններն առնվազն 30/երեսուն/ օր առաջ Բաժանորդների սպասարկման կենտրոնում ներկայացնելու միջոցով և/կամ Օպերատորի կողմից ընդունելի այլ եղանակով ծանուցելով Բաժանորդներին (այդ թվում` հրապարակային ծանուցման միջոցներով): Ինչպես նաև Օպերատորն իրավունք ունի միակողմանիորեն խզել պայմանագիրը, եթե Բաժանորդն իր վճարման օրը, Օպերատորի հրապարակային ծանուցումից հետո չի կատարում Օպերատորի կողմից առաջարկած փոփոխությունները։

14.3 Սույն պայմանագրի 13.2 կետի համաձայն առաջարկված փոփոխությունների հետ համաձայն չլինելու դեպքում Բաժանորդն իրավունք ունի միակողմանի կարգով լուծելու սույն պայմանագիրը` մինչև փոփոխություններն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ժամկետը` այդ մասին գրավոր տեղեկացնելով Օպերատորին 10/տասը/ օր առաջ: Եթե Բաժանորդի կողմից այդպիսի գրավոր դիմում չի ներկայացվում Օպերատորին, և Բաժանորդը շարունակում է օգտվել Օպերատորի կողմից մատուցվող Ծառայություններից, ապա փոփոխություններ կատարելու մասին Օպերատորի առաջարկը կհամարվի համաձայնեցված Բաժանորդի հետ և վերջինիս կողմից գործողությամբ ընդունված/ակցեպտավորված/:

14.4 Սույն պայմանագիրը մեկնաբանվում է ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան: Սույն պայմանագրով չկարգավորված կողմերի փոխհարաբերությունները կարգավորվում են Օպերատորի հրապարակած հատուկ դրույթներով, կանոններով և/կամ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

14.5 Սույն պայմանագրի որևէ դրույթ անվավեր կամ առոչինչ ճանաչվելու դեպքում մնացած դրույթները չեն փոփոխվում և մնում են ուժի մեջ:

14.6 Սույն պայմանագրի կատարման կամ մեկնաբանման հետ ծագած բոլոր վեճերը Կողմերի միջև պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում բոլոր վեճերը ենթակա են լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` ՀՀ իրավասու դատարանի միջոցով:

14.7 Սույն պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով, սակայն կարող է թարգմանվել և հրապարակվել /այդ թվում նաև սակագները, կանոնները և հավելյալ ծառայությունների համար գնացուցակը/ նաև այլ լեզուներով, սակայն հայերենի և այլ տարբերակների միջև հակասության դեպքում կգերակայի հայերեն տարբերակը:

18.03.2019

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ